«Ես ամբողջությամբ արյան մեջ էի». «Տատու» խմբի մենակատար Յուլյա Վոլկովան պատմել է անձանական դրամայի մասին

19:19   27 օգոստոսի, 2020

Premier հարթակում հեռարձակվող «Исповедь» հաղորդմանը տված հարցազրույցում երգչուհի Յուլյա Վոլկովան պատմել է, թե ինչպես է պայքարել վահանաձեւ գեղձի քաղցկեղի դեմ։ Նա երազում տեսել է հիվանդությունը, իսկ բիոպսիան միայն հաստատել է սարսափելի կանխազգացումը։ Մոսկվայում վիրահատությունը հաջող չի ացել. վնասվել է ձայնային նյարդը։

«Վիրահատությունից հետո մեկ տարի չէի խոսում։ Շշնջում էի, խզխզում, գնում էի բժիշկների, մինչ մեկ տարի անց Գերմաիայում վիրահատություն արեցի։ Հետո Իրսայել, հետո Կորեա։ Եվ Կորեայից հետո սկսեցի նորմալ խոսել, ձայներ հանել։ Երգելը նույնիսկ ավելի հեշտ էր, քան խոսելը»,- հիշել է Վոլկովան։ Մի քանի տարի անց հիվանդությունը կրկնվել է։ Եվ նա կրկին հաղթել է դրան։

Վոլկովան պատմել է նաեւ անձական դրամաների, «ոչ ռուս տղամարդու» հետ սիրավեպի մասին, որը բաժանումից առաջ դաժան ծեծի է ենթարկել նրան։ «Այդ ամենն ավարտվեց փողոցում, ողբերգական ձեւով, ձեռք բարձրացնելով, երեք տեղում կոտրված ծնոտով։ Ես ընկած էի գետնին։ Երբ գիտակցության եկա, արդեն «Շտապօգնության» մեքենայում էի։ Հիշում եմ՝ ձեռքերով բռնել էի դեմքս, որովհետեւ այն չէր մնում։ Ես լաց չէի լինում, փորձում էի ժպտալ, քանի որ կողքից երեխաներս էին, ես նրանք չպիտի վախեցնեի… Ես ամբողջությամբ արյան մեջ էի… Ժպտում էի, ասում էի. «Երեխաներ, ամեն ինչ լավ է, պարզապես ծնոտս դուրս է ընկել, սարսափելի ոչինչ չկա»»։

Վոլկովան չի նշել, թե ինչու չի դիմել իրավապահ մարմինների օգնությանը։ Նրա խոսքով՝ այդ նույն տղամարդը մինչեւ հիմա հետապնդում է իրեն. «Այդ մարդը մինչեւ հիմա նպատակ է հետապնդում, որ ես ողջ չլինեմ։ Քանի դեռ ես ողջ եմ, նա հանգիստ չի ապրի։ Ցավոտ սեր է, երբ մարդ սիրում է մոլոգարի նման։ Նա կարող է սիրել ու սպանել»։ Վոլկովան այդպես էլ չի նշել տղամարդու անունը։



© NEWS.am STYLE