Կարճ շորտ, վառ շրթներկ. Պոլինա Գագարինան՝ համարձակ հագուստով (ֆոտո)

11:11   28 օգոստոսի, 2020

Պոլինա Գագարինան երկրպագուներին ներկայացել է պրովոկացիոն կերպարով. «Небо в глазах» երգի 33-ամյա կատարողը համարձակ հագուստ է կրել։

«Фабрика звезд - 2»-ի հաղթողը կարճ շորտով կոմբինեզոն է կրել։ Սպիտակ հագուստն ընդգծել է աստղի արեւայրուքն ու ուշադրությունը կենտրոնացրել գրավիչ դետալի։ Լանջաբացվածքի հատվածում խորը կտրվածքը ցուցադրում էր երգչուհու գեղեցիկ կուրծքը։

Երգչուհին անփույթ լոքոններ է ընտրել ու վառ դիմահարդարում․ նա կարմիր շրթներկով է։ Արտիստը քայլել է երաժշտության ներքո։ «Շուտով»,- հրապարակումը կարճ մեկնաբանել է աստղը։

Աղբյուրը՝ Instagram



© NEWS.am STYLE