17:39 28 օգոստոսի, 2020Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի կինն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։

Դերասանն այդ առիթով համատեղ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ ու հրապարակային շնորհավորել տոնի առիթով։ «Ծնունդդ շնորհավոր, սիրելիս: Լինես ուրախ, անհոգ, առողջ ու ավելի ուրախ»,- գրել է դերասանը։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին. «Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի Մկոյի՝ գեղեցկուհի կնոջ տարեդարձը։ Ամենակարեւորը միշտ առողջ եղեք»։

Օրերս հրապարակված լուսանկարում սիրված ու տաղանդավոր դերասանը պատկերված էր մեքենայի ղեկին։ «Տաքսավատ անենք, մինչեւ թատրոնները բացվեն»,- լուսանկարը մակագրել էր նա՝ օգտագործելով «Երեւան-Սեւան-Սեւան» հեշթեգը։