Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը փոխել է սանրվածքը։
Շիկահեր դերասանուհին նախապատվություն է տվել առավել վառ երանգի։ Հրապարակված կադրերում նա գանգուր մազերով է, կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ «-Այս աշխարհում ցանկացած բանի նկատմամբ լուրջ վերաբերմունքը ճակատագրական սխալ է։ -Իսկ կյանքը լո՞ւրջ է։ - Այո՛, կյանքը լուրջ է։ Բաց ոչ այդքան»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու կերպարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել. «Կարծես դիսնեյյան մուլֆիլմից լինես»։
Օրերս տեղադրված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով, ուսերի հատվածում բաց հագուստ էր կրում։ Դերասան Աշոտ Տեր-Մաթեւոյանի կինը հավաքել էր մազերն ու նվազագույն շպարով էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Դու գեղեցիկ ես ու յուրօրինակ»։