Ամառային զգեստ, սլացիկ ոտքեր․ Հռիփսիմե Հակոբյանի հմայիչ լուսանկարը

22:41   28 օգոստոսի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգիչ Մարտին Մկրտչյանի կինը կրում է մուգ կապույտ երանգի զգեստ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Նա արձակել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չի կատարել։

Օրերս տեղադրված լուսանկարում երգչուհին երկար, հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը հագուստը համադրել էր սպիտակ բարձրակրունկների հետ։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։

 

Գլխավոր լուսանկարը՝ arginephoto



© NEWS.am STYLE