«Թրիսթան Թոմփսոնը հաջողակ է»․ Սքոթ Դիսիկը հաստատել է Քլոե Քարդաշյանի եւ Թրիսթան Թոմփսոնի վերամիավորումը

10:08   29 օգոստոսի, 2020

36-ամյա Քլոե Քարդաշյանի եւ 29-ամյա Թրիսթան Թոմփսոնի ռոմանտիկ հարաբերությունների վերականգնման մասին լուրերը հաստատվում են: Քլոեն Instagram-ում հրապարակել է լողազգեստով կրքոտ լուսանկար՝ ցուցադրելով լավ ֆիզիկական մարզավիճակը, ընկերների կողմից ստանալով բազմաթիվ հաճոյախոսություններ: Նրանցից մեկը՝ Քորթնի Քարդաշյանի երեք երեխաների հայր Սքոթ Դիսիկը, նայելով Քլոեի նկարին, նշել է, որ Թրիսթանի բախտը բերել է։

«@realtristan13-ը հաջողակ է», - գրել է Սքոթը։

Հիշեցնենք, որ Թրիսթանը եւ Քլոեն անցյալ տարի բաժանվել են այն բանից հետո, երբ տարբեր լրատվամիջոցներով հրապարակվել էր մարզիկի դավաճանության մասին լուրը։ Սակայն, երկուսն էլ միասին հոգ են տանում միակ դստեր՝ Թրուի մասին։ Զույգի վերամիավորման ակնարկները հայտնվել են «Keeping Up with The Kardashians» ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանի մեկնարկից առաջ, որի ցուցադրությունը կսկսվի սեպտեմբերին:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE