Քաղցկեղից մահացել է «Սեւ հովազի» դերակատար Չեդվիկ Բոուզմանը

11:01   29 օգոստոսի, 2020

Դերասան Չեդվիկ Բոուզմանը, որը Marvel կինոաշխարհում խաղացել է «Սեւ հովազի» կերպարը, քաղցկեղից մահացել է 42 տարեկան հասակում: Այս մասին ասվում է նրա Twitter-ի պաշտոնական էջում։

Չորս տարի առաջ Բոուզմանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի երրորդ փուլի քաղցկեղ, որը զարգացել է մինչեւ չորրորդ փուլը, նշված է հաղորդագրության մեջ: 

Դերասանը մահացել է տանը՝ հարազատների շրջապատում։



© NEWS.am STYLE