«Վերջապես»․ Էմմին ձայնագրման ստուդիայից լուսանկար է հրապարակել

21:40   29 օգոստոսի, 2020

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ի story բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձայնագրման ստուդիայից։ Երգչուհին նվազագույն շպարով է, վարսերը մասնակի հավաքված են։ Նա կրում է սեւ բլուզ։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Վերջապես»։

Օրերս հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը բաց գույնի վերանաշապիկ էր կրում։ ԱՄՆ-ում բնակվող երգչուհին արձակել էր մազերն ու լայնեզր գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Վարդագույն քաղաքի կարոտից»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE