«Գեղեցիկ զույգ»․ Սիրուն Մինասի եւ ամուսնու նոր լուսանկարը

19:11   29 օգոստոսի, 2020

Բժշկուհի, Women’s Club-ի մասնակից, Սիրուն Մինասը, որը մայրացել է բոլորովին վերջերս, նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերվածէ ամուսնու հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սիրունը հավաքել է գեղեցիկ գանգուրները, նվազագույն շպարով է։ Նա կրում է սպիտակ երանգի հանդերձանք։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում դրական խոսքեր են հղել զույգին․ «Գեղեցիկ զույգ»,«Շքեղ», «Շատ սիրուն զույգ եք»։

Օրեր առաջ զույգի որդին 40 օրական է դարձել, ինչի առիթով նրանք օրհնություն են ստացել եկեղեցում։

Արարողության կադրերը Սիրունը հրապարակել էր Instagram-ի իր էջում։ Զույգն արարողության համար նախընտրել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ «Շնորհավոր 40 օրականդ, հրաշք ջան։ Աստծով մեծանաս, օրհնված լինես միշտ, առողջ ու երջանիկ լինես, արեւս»,- մեկնաբանություններում գրել էր հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE