Բելլա Հադիդը եւ նրա նախկին սիրեցյալ The Weeknd-ը կրկին կհանդիպեն, բայց աշխատանքի բերումով

11:08   30 օգոստոսի, 2020

Բելլա Հադիդը եւ նրա նախկին սիրեցյալ The Weeknd-ը հանդիպել են MTV VMA 2020 երաժշտական մրցանակի փորձերի ժամանակ, որը տեղի կունենա Նյու Յորքում այս կիրակի: Զույգը միասին հայտնվել է կուլիսներում եւ ըստ աղբյուրների, մի քանի բառ է փոխանակել:

«Նրանք ցույց են տվել իրենց համարները, իսկ հետո պատահաբար հանդիպել են։ Բելլան եւ The Weeknd-ը չէին ենթադրում, որ միեւնույն ժամանակ նույն վայրում կլինեն: Նրանք հաստատ լավ հարաբերությունների մեջ են», - ասել է աղբյուրը։

Bella Hadid parle de sa rupture avec The Weeknd : « L'amour fait mal » ! -  Oklm

Նշենք, որ առաջիկայում կայանալիք միջոցառմանը մոդելը հանդես կգա որպես հաղորդավար, իսկ երգիչը կկատարի մի քանի հիթ եւ առադրվելու է վեց անվանակարգերում: Զույգի երկրպագուներն անհամբեր սպասում են էկրանին աստղերի վերամիավորմանը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Հադիդի եւ The Weeknd-ի սիրավեպի մասին խոսեցին 2015 թվականի ապրիլին: Այդ ժամանակ աստղերին միասին նկատել էին Coachella երաժշտական փառատոնի ժամանակ, հետո զույգը մի քանի անգամ բաժանվել է եւ նորից սկսել է հանդիպել, բայց վերջնականապես խզել հարաբերությունները մոդելն ու երգիչը որոշել են 2019 թվականի օգոստոսին:

Լուսանկարներ՝ GettyImages



© NEWS.am STYLE