Ջասթին Բիբերը կնոջը 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է նվիրել (ֆոտո)

14:04   30 օգոստոսի, 2020

Ջասթին Բիբերը 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել եւ նվիրել կնոջը։ Առանձնատան մակերեսը գերազանցում է 1000 քառակուսի մետրը։ Տարածքում գտնվում է թենիսի դաշտ, լողավազան, տաղավար։ Իսկ ներսում կա յոթ ննջասենյակ, 10 սանհանգույց, հսկայական գրադարան, կինոթատրոն եւ նույնիսկ շեֆ խոհարարի խոհանոց։ Ջասթինի եւ Հեյլիի հարեւանները դարձել են Էդի Մերֆին, Սիլվեստր Ստալոնեն, Սոֆյա Վերգարան եւ Դենզել Վաշինգտոնը:

«Հեյլին հենց այն մարդն է, առանց որի չէր լինի իմ նոր ալբոմը եւ հետագա պատմությունը։ Նա պարզապես կապում է ամեն ինչ միասին, ինձ թեմաներ է առաջարկում։ Ես անվերապահորեն սիրում եմ նրան եւ ուզում եմ նրա հետ ընտանիք կազմել։ Անկախ նրանից՝  կվաճառեմ ես նոր ձայնասկավառակը, թե ոչ։ Ես հիմա հանգիստ եմ, որ կյանքի մնացած մասը կանցկացնեմ առողջ եւ վստահելի հարաբերություններում», - խոստովանել է երգիչը։

Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինն ամուսնացել են 2018 թվականին։ Երաժիշտը բազմիցս նշել է, որ 23-ամյա մոդելի հետ ամուսնության մեջ իրեն իսկապես երջանիկ է զգում։

 

Աղբյուրը՝ DailyMail/Starhit

Լուսանկարները՝ Douglas Elliman BeverlyHills/GettyImages



© NEWS.am STYLE