«Կատարելություն»․ Սոֆյա Պողոսյանի լուսանկարը

16:41   30 օգոստոսի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել բնության գրկում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է վարդագույն զգեստ։ Սոֆյան գանգուր մազերով է, նախապատվությունը տվել է բնական շպարին։ Հրապարակմանը կից շիկահեր գեղեցկուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան․ «Կատարելություն», «Անհավատալի գեղեցկություն», «Ամենագեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Սոֆյան ներկայացել էր քնքուշ կերպարում։ Իսկ կադրին կից գրել էր․ «-Այս աշխարհում ցանկացած բանի նկատմամբ լուրջ վերաբերմունքը ճակատագրական սխալ է։ -Իսկ կյանքը լո՞ւրջ է։ - Այո՛, կյանքը լուրջ է։ Բաց ոչ այդքան»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու կերպարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել. «Կարծես դիսնեյյան մուլֆիլմից լինես»։

 

Գլխավոր լուսանկարը՝ mery_grigoryan



© NEWS.am STYLE