«Ինչպե՞ս եւ ո՞ւմ հետ եք սիրում անցկացնել հանգստյան օրերը»․ Լիլիթ Բասյանի լուսանկարը

17:37   30 օգոստոսի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը կրում է ամառային բլուզ։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, մեղմ շպարով է։ Կերպարը նա համադրել է արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից սննդաբանը դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Ինչպե՞ս եւ ո՞ւմ հետ եք սիրում անցկացնել հանգստյան օրերը։ Իմ բոլոր օրերի լավագույն ընկերակիցն իմ Ալեքսն է ու իմ մտերիմները»։

հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում Լիլիթը սեւ, լայյեզր տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Նա բարձրակրունկներ էր կրում ու արձակել էր մազերը։ «Կյանքում ես մի անգամ չէ, որ սխալվել եմ։ Եվ ես ուրախ եմ, որ եղել են անկումներ, հիասթափություններ։ Հենց դրանք են ինձ այսօր բերել նոր Ես-ի։ Իմ շփման շրջանակը շատ նեղ է։ Հարազատ բառը հիմա հազվադեպ եմ օգտագործում, միայն ամենամտերիմների համար։ Հիմա իմ աշխարհը հիասքանչ եւ հեքիաթային է։ Այլեւս ոչ ոք իրավունք չունի մտնել իմ կյանք առանց հարցնելու, մտնողներն էլ կարող են բերել միայն նոր, ուրախացնող գույներ։ Ուզում եմ ձեզ լսել. ի՞նչ փոփոխություններ եք դուք նկատել իմ մեջ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE