18:43 30 օգոստոսի, 2020Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանի սրտում՝ Կասկադում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Նազենին կրում է սեւ գույնի, տեղ-տեղ թափանցիկ, երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու պայուսակը։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Երևան ու մի ամբողջ ապրած կյանք... Մենք առանց իրար չենք կարող` ինչպես սերտաճած սիամական երկվորյակները... Նույնիսկ եթե իրար հետ չկարողանանք, առանց իրար, որ հաստատ չի ստացվի: Ուղղակի անհնարին է: Կամ միասին, կամ երբեք... Էդքան բան)»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Նազենին պատկերված էր ամենահավատարիմ կենդանու՝ շան կողքին։ Նա կրում էր սպորտային կոստյում, մարզակոշիկներ։ Դերասանուհին արձակել էր վարսերը, նախընրել բնական ու նվազագույն շպար։ Հրապարակմանը կից հեռուստահաղորդավարուհին գրել էր․ «Այսօր իմ տեսած Դրախտը` Դիլիջանում էր)...
Հ.Գ. Մարդու շունը պիտի մեծ լինի էլի))), որ և պաշտպանի քեզ, և չհաչա իզուր, որ նրան ՀԵՆՎԵՍ ու մարդ զգաս քեզ)))
Շուն եմ ուզում. մեծ ու խելացի շուն, որ գժվեմ սիրուց ու նվիրումից»։