«Թագուհի»․ Ռոզա Ֆիլբերգի երեկոյան կերպարը

19:36   30 օգոստոսի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է դեկոտեով զգեստ։ Ռոզան արձակել է վարսերը, վառ ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են ականջօղերը։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն իրենց հիացմունքն են հայտնել՝ մեկնաբանությունների հատվածում գրելով․ «Թագուհի», «Գեղեցկուհի», «Էլեգանտ», «Ինչ սիրուն եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Ռոզան նախապատվություն էր տվել արտահայատիչ շպարին, կերպարն ամբողջացրել նուրբ աքսեսուարով՝ վզնոցով։ Թեեւ Ռոզան լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Գեղեցկուհի, հիասքանչ»։



© NEWS.am STYLE