«Կրքոտ աղջիկ»․ Օլյա Հակոբյանի նոր լուսանկարները

21:46   30 օգոստոսի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից շարունակում է նորանոր կադրեր հրապարակել։

Իր միկրոբլուգում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին պատկերված է ձիու հետ։ Նա կրում է ճերմակ վերնաշապիկ, ջինսե տաբատ, իսկ կերպարն ամբողջացնում է գունավոր գկխաշորը։ Նա վառ շպարով է, վարսերն արձակված են։ «Կրքոտ աղջիկ», «Տաղանդավոր դերասանուհի», «Գեղեցիկ», «Թույն», հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել են Օլյայի հետեւորդները։

Օրերս տեղադրված լուսանկարներում դերասանուհին ծաղկային պրինտով բիկինի էր կրում։ Լողազգեստն ընդգծում էր երկու երեխաների գեղեցկուհի մայրիկի հիանալի կազմվածքը։ Օլյան արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Հետեւորդները հիացել էին դերասանուհու կերպարով ու նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել. «Չեմ կարողանում աչքս կտրել», «գժելու գեղեցկություն», «ռումբ»։

Գլխավոր լուսանկարը՝ @_arm_yans



© NEWS.am STYLE