«Շլացուցիչ»․ Շողեր Թովմասյանի նոր լուսանկարը

11:31   31 օգոստոսի, 2020

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույն, համարձակ դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով երկարափեշ զգեստ, ինչն էլ հաջողությամբ համադրվել է ամառային բարձրակրունկների հետ։ Դերասանուհու վարսերը հավաքված են, նախընտրել է երեկոյան վառ շպար։ Շողերի կերպարն ամբողջացնում են զգեստի երանգի ականջօղերը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հեեւորդները հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Շլացուցիչ»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ շոումեն Գրիշա Աղախանյանի հետ։ «Երջանկություն է, երբ ընտանիքդ քեզ սիրում է այնպիսին, ինչպիսին որ կաս»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել. «Գեղեցիկ զույգ»։



© NEWS.am STYLE