«2020 Style․ Լավ, դեռ ինչքա՞ն»․ Արմինկան երկարափեշ զգեստով եւ դիմակով

19:48   31 օգոստոսի, 2020

Երգչուհի Արմինկան, ով վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ երանգի, լայն, երկարափեշ զգեստ, ինչն էլ համադրել է ոճային պայուսակի եւ արեւային ակնոցի հետ։ Երգչուհու վարսերն արձակված են, իսկ Արմինկան դիմակով է, ինչի մասին խոսել է հրապարակմանը կից արված գրառման մեջ․ «2020 Style․ Լա՜՜՜վ, դեռ ինչքա՞ն»։

Օրերս տեղադրված լուսանկարում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, ամբողջությամբ սպիտակ հագուստ էր կրում եւ բարձրակրունկ կոշիկներ։ Արմինկան նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ բնական շպարին։ «Հիշողություններ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE