Արեւայրուք, լողազգեստ, գեղեցիկ կազմվածք․ Դիանա Մալենկոյի նոր լուսանկարը

10:33   1 սեպտեմբերի, 2020

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոն նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան պատկերված է ահռելի քարերի վրա։ Նա կրում է սեւ երանգի լողազգեստն, ինչն էլ հաջողությամբ ընդգծել է հաղորդավարուհու գեղեցիկ կազմվածքը։ Դիանան հրապարակումները չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Դիանան սեւ շապիկ էր կրում։ Հաղորդավարուհին հավաքել էր մազերն ու ցույց տվել բնական գեղեցկությունը. նա շպարված չէր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Անչափ գեղեցիկ եւ ներդաշնակ»։



© NEWS.am STYLE