The Weeknd-ը ստացել է MTV Video Music Awards-ի գլխավոր մրցանակը

10:01   31 օգոստոսի, 2020

Կանադացի երգիչ The Weeknd-ը Binding Lights երգի տեսահոլովակի համար 2020 թվականի MTV Video Music Awards-ում «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում ստացել է գլխավոր մրցանակը: Այս մասին հայտնում է հեռուստաալիքի կայքը։

Նույն ստեղծագործությամբ արտիստը նաեւ մրցանակ է ստացել «R&B ոճի լավագույն երգի» համար:

Կատարողը հայտարարել է, որ իրեն դժվար է տոնել եւ արդարություն է խնդրել աֆրոամերիկացիներ Ջեյքոբ Բլեյքի եւ Բրիոննա Թեյլորի համար։ Բլեյքը վիրավորվել է, իսկ Թեյլորը սպանվել է ոստիկանության կողմից։

MTV Video Music Awards 2020 «Տարվա արտիստ» է դարձել Լեդի Գագան։ Արիանա Գրանդեի հետ նա նաեւ մրցանակներ է ստացել «Լավագույն համատեղ աշխատանքի» եւ «Լավագույն նկարահանման» համար՝ նրանց «Rain On me» երգի համար: Արիանա Գրանդեն, բացի այդ, Ջասթին Բիբերի հետ միասին Stuck with U երաժշտական տեսահոլովակի համար մրցանակ է ստացել նոր՝ «Տանը նկարահանված լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում, որը ստեղծվել է կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ:

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարները՝ GettyImage



© NEWS.am STYLE