«Վարել մեքենա ու մեքենայով նկար չունենա՞լ․․․ սխալս ուղղեցի»․ Էմմա Սապունջյանի նոր լուսանկարը

20:38   31 օգոստոսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը, որը հայտնի է «Էլենի օրագիրը», «Արմատներ» հեռուստասերիալներից, նոր ուսանկար է հրապարակել։

Instagram-ում հրապարակված կադրում Էմման կերպարանք է ընդունել իր ավտոմեքենայի ֆոնին։ Նա կրում է սեւ գույնի տոպ, նույն երանգի կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ եւ մարզակոշիկներ։ Դերասանուհին արձակել է վարսերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Էմման գրել է․ «Վարել մեքենա ու մեքենայով նկար չունենա՞լ.. Ոչինչ 5 տարվա սխալս ուղղեցի»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Էմման կրում էր կարճ, պուտավոր կիսաշրջազգեստ, ամառային բլուզ, կիսաերկարաճիտներ։ Նրա վարսերն արձակված էին, իսկ շպարը՝ նուրբ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «4 տարի առաջ․․․ Բան չի փոխվել իմ մոտ»։



© NEWS.am STYLE