44 կիլոգրամով նիհարած Ադելը տոպով եւ լեգինսներով ցուցադրել է շքեղ կազմվածքը

17:05   31 օգոստոսի, 2020

Մոտ 44 կգ նիհարած երգչուհի Ադելը որոշել է վերջնականապես խելաքահան անել երկրպագուներին եւ կիսվել է բիկինիով լուսանկարով:

Նա կերպարանք է ընդունել Ջամայկայի դրոշի պատկերով տոպով եւ բարձր գոտկատեղով լեգինսներով։ Երգչուհին հավաքել է մազերը, կերպարն ամբողջացնելով ոսկե թեւնոցներով եւ վզնոցներով։ Դե, ահա դեղին փետուրներից եւս նա որոշել է չհրաժարվել․․․

«Ես երջանիկ կլինեի, եթե մասնակցեի Նոթինգ-Հիլլսյան դիմակահանդեսին, իմ սիրելի Լոնդոն», - հայտնել է Ադելը:

«Գրողը տանի», «Դուք պարզապես պայթեցրել եք համացանցը», «Ինչպիսի զիլ տեսք ունես», - հիացել են հետեւորդները։



© NEWS.am STYLE