Կոտրվեց․ 20 տարվա մեջ առաջին անգամ Վիկտորյա Բեքհեմը խախտել է սննդակարգը

18:31   31 օգոստոսի, 2020

Վիկտորյա Բեքհեմը կարող է միշտ էլ պարծենալ իր սլացիկ կազմվածքով, որը չի փոխվել նույնիսկ չորս երեխաների ծնվելուց հետո. արդեն 20 տարի է՝ երգչուհին խիստ դիետա է պահում՝ լիովին մերժելով վնասակար սնունդը։

Վիկտորիայի սննդի բազմամյա պլանը տապալել է նրա ամուսինը՝ Դեւիդ Բեքհեմը, որն ինքնամեկուսացման ընթացքում որոշել է սկսել զարգացնել իր խոհարարական ունակությունները եւ ավելի շատ ժամանակ նվիրել իր վաղեմի հոբբիին՝ պիցցայի պատրաստմանը:

Հանուն ամուսնու՝ Վիկտորիան խախտել է իր սննդակարգը, քանզի ի զորու չէ հրաժարվել ֆուտբոլիստի խոհարարական գլուխգործոցներից։

«Վիկտորիան 2001թվականից ածխաջրեր էր ուտում։ Սակայն կարանտինի սկզբից Դեւիդը մշտապես փորձարկումներ է արել պիցցայի հետ՝ տարբեր ձեւերով խմոր պատրաստելով եւ տարբեր միջուկներ ընտրելով», - պատմել է The Sun-ի աղբյուրը։ Ահա գեղեցկուհին եւ հանձնվեց: Ի դեպ, դժվար թե դա ազդի նրա իդեալական կազմվածքի վրա։



© NEWS.am STYLE