Իվլեեւան գրազի արդյունքում մերկացել է

22:13   31 օգոստոսի, 2020

Բլոգեր Նաստյա «Վտանգ» Իվլեեւան Instagram-ի իր էջում լողազգետով համարձակ լուսանկար է հրապարակել։ Պարզվել է, որ այդ ամենն արվել է թիքթոքեր Դինա Սաեւայի հետ գրազի պայմաններում, հաղորդում է KP.RU կայքը։

Լուսանկարում նա սեւ բիկինիով կերպարանք է ընդունել հյուրանոցի իր համարում։ Հայտնի աստղն իր կազմվածքից ամաչելու պատճառ հաստատ չունի, սակայն նման լուսանկարները հազվադեպ են համարվում բլոգերների համար:

«Դե, թող լինի, լավ», - մակագրել է նա լուսանկարը։

Ավելի վաղ Իվլեեւան նիհարել էր 10 կիլոգրամով, թեեւ երկրպագուների մեծ մասը կարծում էր, որ իր կազմվածքը միեւնույն է իդեալական էր:

«Մարմինը կրակ է», «Վտանգավոր կոնտենտը գնաց», - գրել են Նաստյայի հետեւորդները:

Աղբյուրը՝ 5канал



© NEWS.am STYLE