«Ոչ միայն ընկերներ»․ ով է Գուֆի ընկերուհին, որի հետ նա նշել է հարաբերությունների 1-ամյակը

23:08   31 օգոստոսի, 2020

Ռեփեր Գուֆը (Ալեքսեյ Դոլմատով) երկրպագուներին ուրախացրել է ռոմանտիկ լուսանկարով, որտեղ գրկախառնված է թխահեր մոդել Յուլյա Կորոլյովայի հետ:

Ըստ երեւույթին, Դոլմատովը դրանով նշել է Յուլյայի հետ հարաբերությունների տարեդարձը: Այսպիսով, գրառման մեջ ուղղակիորեն հաղորդվում է այն մասին, թե ում հետ է այժմ հանդիպում Գուֆը:

«Արդեն մեկ տարի է՝ ինձ հանդուրժում է», — հայտնել է ռեփերը՝ հավելելով համբույրով էմոձի։

Մեկնաբանություններում երկրպագուները հասկացրել են, որ արդեն խճճվել են Դոլմատովի անձնական կյանքում: «Իսկ ինչ եղավ Լեսյայի հետ», «Իսկ ինչպես է Յանան», - հարցրել են հետեւորդները։ Հիշեցնենք, որ վերջերս 40-ամյա կատարողը հայտարարել էր, որ պատրաստ է ամուսնանալ իր ընկերուհու՝ Լեսյայի հետ, որի հետ իրեն ծանոթացրել է նախկին կինը ՝ Այզա Անոխինան։

Աղբյուրը՝ Eg



© NEWS.am STYLE