«Ամենաշքեղ աղջիկը»․ Մարիամ Ալեքսանյանը՝ մարմինն ընդգծող զգեստով

23:46   1 սեպտեմբերի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարիամը կրում է վառ երանգի, ուսերը բաց, մարմինն ընդգրկող երեկոյան զգեստ, ինչն էլ համադրել է մարմնագույն բարձրակրունկների հետ։ Նրա վարսերը գեղեցիկ հարդարված են, շպարը՝ նուրբ։ Հրապարակմանը կից Մարիամը գրառում չի կատարել։ «Ամենաշքեղ աղջիկը», «Նուրբ», «Սիրուն», - լուսանկարին արձագանքել են դերասանուհու հետեւորդները։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Մարիամը կրում էր մարմնագույն տոպ, մուգ երանգի տաբատ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել՝ վառ կարմիր շրթներկ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն լեզվով գրել էր․ «Ես իմ սեփական փորձն ու իմ սեփական գլուխգործոցն եմ»։



© NEWS.am STYLE