Սկանդալ սոցցանցերում։ Ադելին մեղադրում են սեւամորթների իրավունքները ոտնահարելու մեջ

12:01   1 սեպտեմբերի, 2020

Սոցցանցերում նոր սկանդալ է հասունանում։ Երգչուհի Ադելն ընդամենը մեկ օրում դարձել է ամենաքննարկվող անձը։ Եվ ամբողջ բանը լողազգեստով լուսանկարն է: Երգչուհին Instagram-ում հրապարակել է լուսանկար, որպեսզի հայտնի Նոթինգ Հիլլի դիմակահանդեսի հանդեպ սերը, որն այս տարի համավարակի պատճառով չեղարկվել է:

Լուսանկարում Ադելը պատկերված է Ճամայկայի դրոշի բիկինիով եւ գլխի վրա փոքրիկ փնջերով, նույն կերպ, ինչպես անում են բանտու ժողովրդի ներկայացուցիչները:

Սոցիալական ցանցերում հրապարակմանն անմիջապես հետեւեց արձագանքը․ Ադելը մեղադրվեց մշակութային ապրոպրիացիայի, այսինքն՝ այլ մշակույթի տարրեր փոխառելու մեջ։ Հարկ է նշել, որ երգչուհին, չնայած քննադատությանը, իր լուսանկարը չի հեռացրել, ինչպես նաեւ առայժմ ոչ մի կերպ չի պատասխանել տեղի ունեցածին:

Ադելի փոխարեն դա արել են հայտնի ընկերներն ու գործընկերները, որոնք որոշել են աջակցել նրան։ Օրինակ, DJ Acem-ը, երգչուհի Դեստրա Գարսիան սոցիալական ցանցերում հայտարարել են, որ նրանք երգչուհու կերպարի մեջ ոչ մի վիրավորական բան չեն տեսնում։ Ճամայկայի դրոշի եւ սրտի պատկերով էմոձին թողել է նաեւ Նաոմի Քեմփբելին, ում մայրն այդ կղզի պետության ծնունդն է: Ընդամենը 16 ժամվա ընթացքում Ադելի հրապարակումը վերածվել է բանավոր մարտերի դաշտի, որտեղ ոմանք պնդում են, որ երգչուհու կերպարը ոտնահարում է սեւամորթների իրավունքները, իսկ մյուսները՝ կոչ են անում նման բանն ընդունել առանց հույզերի։

Աղբյուրը՝ Fox News



© NEWS.am STYLE