Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին կարող են դառնալ Spotify-ի սեփական փոդքասթի հաղորդավարները

13:11   1 սեպտեմբերի, 2020

Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին շուտով կարող են դառնալ Spotify սթրիմինգային ծառայության սեփական փոդքասթի հաղորդավարներ: Աղբյուրը հայտնում է, որ պայմանագրի գումարը խոստանում է ռեկորդային լինել. «Նրանց համար փողը խնդիր չէ, այնպես որ Մեգանը կկարողանա նշել իր գինը»: Տեղեկություններ կան նաեւ, որ թիվը յոթանիշ է լինելու։

Թագավորական լիազորություններից հրաժարվելուց եւ մարտին ԱՄՆ տեղափոխվելուց հետո Մեգանը եւ Հարին զբաղված էին ֆինանսական ինքնուրույնության անցնելու գործով: Այդ նպատակով Մարքլը վարձել է գործակալ, որն այս պահին բանակցություններ է վարում մի քանի խոշոր ընկերությունների հետ հնարավոր պայմանագրերի շուրջ։ Դրանց թվում է Spotify սթրիմինգային ծառայությունը, որը վերջերս թողարկել է փոդքասթի ուղղությունը:

Ի դեպ, Միշել Օբամայի հեղինակության փոդքասթը դարձել է իսկական հիթ եւ ընկերությանը հսկայական առեւտրային հաջողություն է ապահովել: Տրամաբանական է, որ նրանք ցանկանում են շարունակել այս շարքը եւս մեկ հաջող ծրագրով։

Աղբյուրը՝ News Hub



© NEWS.am STYLE