Նիհարողի օրագիրը. ինձ պարզապես անհրաժեշտ է ձեր խորհուրդը

21:12   3 սեպտեմբերի, 2013

Ողջո՛ւյն: Լոլիկ պատրաստեք (միայն թե ոչ թարմ, դրանք, հավանաբար, ցավ կպատճառեն): Ուշադիր… Արդեն կարող եք շպրտել ինձ վրա…

Իրականում ինձ հարկավոր է ուշքի բերել: Եվ ամեն ինչ այն պատճառով, որ արյուն-քրտինքով կորցրած 9 կիլոգրամը մեկամսյա արձակուրդի ընթացքում նորից հավաքեցի: Ինձ վերջնականապես աչքաթող եմ արել: Այդ պատճառով էլ վախենում էի գրել, մինչեւ NEWS.am STYLE-ի խմբագրությունից զանգահարեցին եւ հիշեցրին իրենց մասին:

Հիմա երկընտրանքի առջեւ եմ. գուցե դադարե՞մ ձեզ տանջել իմ օրագրով: Կամ էլ հակառակը, ինձ հավաքեմ եւ նոր ուժերով պայքար սկսեմ ավելորդ կիլոգրամների դեմ:

Հավանաբար ամբողջ կյանքում այդպես էլ գեր կմնամ: Եվ այդ խոստովանելու ժամանակն է, որքան էլ տխուր հնչի: Ժամանակն է մոռանալ գեղեցիկ զգեստների մասին եւ շարունակել հոգոց հանել՝ դիտելով բիկինիով խնամված գեղեցկուհիներին:

Սպասում եմ ձեր խորհուրդներին: Նորից սկսեմ պայքարել, թե՞ թողնեմ ամեն ինչ եւ շարունակեմ ապրել գորշ գույներով:

Անի



© NEWS.am STYLE