Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ջերմ գրկախառնությունը

22:41   1 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Սոֆյան կրում է տոպ, տաբատ։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր վարդագույն զգեստ։ Սոֆյան գանգուր մազերով էր, նախապատվությունը տվել էր բնական շպարին։ Հրապարակմանը կից շիկահեր գեղեցկուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին հղել նրան․ «Կատարելություն», «Անհավատալի գեղեցկություն», «Ամենագեղեցիկ»։



© NEWS.am STYLE