«Ռիվերսդեյլ» սերիալի աստղն իրական կյանքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ մանկապիղծ է բռնել

19:18   1 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի դերասանուհի Մարիսոլ Նիկոլսը, որը հայտնի է «Ռիվերդեյլ» սերիալից, երկար տարիներ թաքուն է աշխատել. պարզվում է, որ ՀԴԲ-ի հետ միասին հայտնի կինը մանկապիղծ է որսացել:

Հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը Նիկոլսը սկսել է 2012 թվականին. այդ պահին նրա էկրանային կարիերան անկում է ապրել։ Ազատ ժամանակը Մարիսոլը որոշել է լավ գործի վրա ծախսել։ Իսկ այժմ նրա փորձը հիմք կհանդիսանա Sony Pictures Television նոր նախագծի համար։ Դա կլինի նոր հեռուստասերիալ, եւ Մարիսոլն ինքը աներեւակայելի ոգեւորված է մանկապիղծներին բռնելու իր դերասանական ունակություններն ու փորձը համադրելու գաղափարով։

Իսկ կյանքում Մարիսոլ Նիկոլսը երկար հատուկ գործողության մի մասն է եղել։ Նա խաղացել է թմրամոլ մոր դերը, որը պատկառելի հոնորարի համար պատրաստ է իր երեխայի հետ հանդիպում կազմակերպել: Երբեմն դերասանուհին ներկայացվում էր դեռահաս եւ հեռախոսով շփվում էր չարագործների հետ։ Մարիսոլի շնորհիվ ոստիկանությանը հաջողվել է կանխել բազմաթիվ հանցագործություններ։

2014 թվականին «Ռիվերդեյլ» սերիալի աստղը ոչ առեւտրային կազմակերպություն է հիմնել, որը զբաղվում է ստրկության դեմ պայքարով։ Նաեւ Մարիսոլ Նիկոլսը հյուրախաղերով հանդես է գալիս դասախոսություններով։ Նա պատմում է, թե ինչպես պաշտպանել երեխաներին այլասերվածներից։

Լուսանկարը՝ Rostercon



© NEWS.am STYLE