«Ետ, դեպի ապագա»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը

16:33   2 սեպտեմբերի, 2020

Սիրված դերասանը միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում տաղանդավոր ու սիրված դերասանը մորուքով է, կրում է լայն վերնաշապիկ, տաբատ, իսկ ոտքերի վրա առկա են պարաններ։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Ետ, դեպի ապագա»։ ՀՄեկնաբանությունների հատվածում ետեւորդներն առաջարկել են իրենց տարբերակները․ ոմանք սիրված դերասանին նմանեցրել է Նիկոլայ ցարին, իսկ ոմանք առաջարկել են նոր ֆիլմ նկարել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր կնոջ հետ, իսկ հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը գրել էր․ «Ծնունդդ շնորհավոր, սիրելիս: Լինես ուրախ, անհոգ, առողջ ու ավելի ուրախ»։ Հետեւորդները միացել էին շնորհավորանքներին. «Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի Մկոյի՝ գեղեցկուհի կնոջ տարեդարձը։ Ամենակարեւորը միշտ առողջ եղեք»։



© NEWS.am STYLE