Իտալիայում հայտնի ռեստորաններից մեկը ներկայացրել է Gucci-ի հայ մոդելի լուսանկարը

10:12   2 սեպտեմբերի, 2020

Ֆլորենցիայում շատ սիրված Al Аntico Vinaio խորտկարանը, որը տեղացիների եւ զբոսաշրջիկների շարքում հայտնի է իր սենդվիչներով, Instagram-ի իր էջում կիսվել է հայ մոդել Արմինե Հարությունյանի լուսանկարով: Նա, ով Gucci ապրանքանիշի ցուցադրության ժամանակ մոդել է դարձել։

«Եվ եղավ այնպես, որ Gucci-ի մոդելը, որի մասին բոլորը խոսում էին հունիսին, այցելել է մեզ՝ Al Atico Vinaio։ Այնքան հաճելի է»,- լուսանկարին կից գրել են հաստատության սեփականատերերը։ Լուսանկարում Արմինեն պատկերված է Ֆլորենցիայի կտուրներից մեկում՝ հայտնի Santa Maria del Fiore տաճարի ֆոնին։



© NEWS.am STYLE