Մահացել է I like to move it հիթի հեղինակը

07:27   2 սեպտեմբերի, 2020

Մահացել է դիջեյը եւ Reel 2 Real-ի երաժշտական պրոդյուսեր Էրիկ Մորիլոն, հաղորդում է TMZ-ը:

Նա 49 տարեկան էր։  Երաժիշտի մարմինը հայտնաբերել են նրա տանը՝ Մայամի Բիչում (Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ)։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։

Մորիլիոն Subliminal լեյբլի ղեկավարն էր։ Նա առավել հայտնի էր «Մադագասկար» մուլտֆիլմում հնչեցրած «I like to move it, move it» երգով։ Այն Մորիլոյի կողմից գրվել է 1993 թվականին։

Օգոստոսի 7-ին ոստիկանությունը Մորիլոյին ձերբակալել էր կնոջ նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։ Դիջեյը հերքել էր մեղադրանքները, սակայն տուժողի բժշկական զննությունը հաստատել էր Մորիլոյի հետ սեռական կապի մասին նրա ցուցմունքները։ Նշվում էր, որ նա ինքն է փաստաբանի հետ ներկայացել ոստիկանություն։



© NEWS.am STYLE