«Ոճն այն է, ինչն արտահայտում է քո տրամադրությունը»․ Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը

19:44   2 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Նազենին կրում է սեւ գույնի երկարափեշ զգեստ, դեղին վերնազգեստ։ Նա հյուսել է երկար վարսերը։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում են արծաթե գոտին ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Նազենին գրել է․ «Ոճն այն է, ինչն արտահայտում է քո տրամադրությունը: Իսկ ո՞վ է որոշել, որ դեղինը մահվան գույնն է)) Դեղինն արևինն է ու ոսկունը) փայլուն) Իսկ ո՞րն էր այսօրվա ձե՛ր գույնը»։

Նշենք, որ վաելի վաղ հրապարակված կադրում Նազենին կրում էր սեւ գույնի, տեղ-տեղ թափանցիկ, երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու պայուսակը։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երևան ու մի ամբողջ ապրած կյանք... Մենք առանց իրար չենք կարող` ինչպես սերտաճած սիամական երկվորյակները... Նույնիսկ եթե իրար հետ չկարողանանք, առանց իրար, որ հաստատ չի ստացվի: Ուղղակի անհնարին է: Կամ միասին, կամ երբեք... Էդքան բան)»։



© NEWS.am STYLE