Սալմա Հայեքը լողազգեստով լուսանկար է հրապարակել իր 54-ամյակի կապակցությամբ. «Ի դեպ հին լուսանկար չէ»

19:16   2 սեպտեմբերի, 2020

Այսօր Սալմա Հայեքը նշում է ծննդյան օրը։ Դրանից մեկ օր առաջ աստղը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որտեղ նա կրում է սեւ լողազգեստ, նույն երանգի վերնազգեստ, լայնեզր գլխարկ։ Նա կերպարանք է ընդունել  սարի գագաթին։

«Գուշակիր, թե ում 54 տարին է լրանում։ Ի դեպ, սա հին լուսանկար չէ։ Շնորհակալություն, Մարջո, որ արձակուրդի ընթացքում վերածվեցիր լուսանկարչի», - լուսանկարին կից գրել է  դերասանուհին:

Հայտնի դերասանուհու նախկին մարզիչ Սառա Շիրսը Shape-ին պատմել է, որ աստղի մարզումները կարճ են (մոտ 30 րոպե յուրաքանչյուրը), սակայն նա մարզվում է շաբաթական հինգից յոթ օր: Հայեքը զբաղվում է բառացիորեն ամեն ինչով՝ պիլատեսից մինչեւ HIIT։

Մենք շատ ենք զբաղվել քիքբոքսինգով եւ ուժային մարզումներով, պարել ենք՝ համակցված կարդիոյով եւ ինտենսիվ վարժություններով մարզումներ», - ասել է Շիրսը:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE