«Սեղմեմ մի կոճակ` եւ մարդկանց հոգում ծաղիկների պես լույսերը ծաղկեն»․ Էլեն Ասատրյանի հրապուրիչ կերպարը

18:47   2 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է բաճկոն։ Վարսերը հավաքված են, նախընտրել է նուրբ, միեւնույն ժամանակ դիմագծերն ընդգծող շպար։ Ձեռքերում ծաղիկների փունջ է պահում։ Հրապարակմանը կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․

«Սեղմեմ մի կոճակ`

Եվ մարդկանց հոգում

Ծաղիկների պես լույսերը ծաղկեն…»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր ամառային սեւ գույնի շապիկ։ Դերասանուհին նվազագույն ու նուրբ շպարով էր, նրա վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից Էլենը գրառում չէր կատարել, սակայն հեշթեգերում նշել էր․ «#ամառ2020»։ Երկրպագուներից մեկը լուսանկարին կից մեկնաբանությունների հատվածում գրել էր․ «Անթերի»։

 

Լուսանկարը՝ _arm_yans



© NEWS.am STYLE