Նեղ գոտկատեղ, սլացիկ մարմին․ «Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանի նոր լուսանկարը

21:39   2 սեպտեմբերի, 2020

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Դայանան կրում է ջինսե կոստյում․ ուլտրակարճ կիսատաբատ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը եւ տոպ, որը թույլ է տալիս նկատել գեղեցկուհու նեղ գոտկատեղը։ Դայանան արձակել է վարսերը, քնքուշ շպարով է։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Ես չգիտեմ ինչպես դուք, բայց ես ընտրում եմ օգոստոսի 32-ը»։

Նշենք, որ օրերս հրապարակված լուսանկարում Դայանան կրում էր սեւ զգեստ, որը գոտկատեղի հատվածում հետաքրքիր բացվածք ուներ, ինչն էլ ավելի էր ընդգծում նրա կազմվածքը։ Գեղեցկուհին զգեստը համադրել էր սեւ բարձրակրունկների, արեւային ակնոցի ու ոճային պայուսակի հետ։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Ուրբաթ օրվա լուքը»։

 

Լուսանկարները՝ sea_am, gosh_sargsyan_photography



© NEWS.am STYLE