Միխայիլ Շուֆուտինսկին պատմել է սեպտեմբերի 3-ի իր պլանների մասին (վիդեո)

18:18   2 սեպտեմբերի, 2020

Սեպտեմբերի երեքը առանձնահատուկ ամսաթիվ է Միխայիլ Շուֆուտինսկու, նրա երկրպագուների եւ ռուսական երաժշտության համար։ Հենց այդ օրվան է երգիչը նվիրել իր ամենաճանաչված երգը՝ համանուն անվանումով։

Մեկ օր առաջ երգիչն Instagram-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ կիսվել է այդ նշանակալի օրվա իր ծրագրերով:

«Ոչ մի տեղ ելույթ չեմ ունենալու, հյուր են գնալու ընկերներիս։ Նրանցից մեկի ծննդյան օրը հենց սեպտեմբերի 3-ին է», - հայտարարել է Շուֆուտինսկին։

Բայց երկրպագուներին Միխայիլը որոշել է, այնուամենայնիվ, անուշադրության չմատնել եւ խոստացել է ուղիղ եթեր դուրս գալ: Հեռարձակման ժամանակ Միխայիլը կկատարի իր գլխավոր երգը եւ բոլոր հետեւորդներին կշնորհավորի իրենց տոնի կապակցությամբ:

Այս լուրը էստրադային երգչի երկրպագուները մեծ ոգեւորությամբ են ընդունել, տեսաուղերձի մեկնաբանություններում ունկնդիրների հանդեպ ուշադրության եւ սիրո համար նրանք սկսել են շնորհակալություն հայտնել կատարողին:

«Ինչ հաճելի անակնկալ էր», «Անհամբեր սպասում ենք եթերին», «Շնորհակալություն, սիրելի Միխայիլ», — գրել են երկրպագուները:

Սեպտեմբերի երեք» երգը գիտեն ոչ միայն Շուֆուտինսկու արվեստի եւ ռուսական էստրադայի երկրպագուները, այլեւ համացանցի օգտատերերը, այդ թվում՝ ամենաերիտասարդները: Համացանցում երգը լույս աշխարհ է բերել հայտնի մեմ, որը մեծ թվով օգտատերերհրապարակում են այդ օրը։



© NEWS.am STYLE