Նուրբ շպար, հմայիչ կերպար․ Անահիտ Կիրակոսյանի նոր հրապարակումը

22:40   2 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է ճերմակ բլուզ, երկնագույն բաճկոն։ Նա մեղմ շպարով է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից Անահիտ Կիրակոսյանը դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Ամառն ավարտվեց ...Իսկ ո՞րն է տարվա ձեր եղանակը»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու հետ։ Նրանք բնության գրկում էին։ Անահիտը կրում էր սպիտակ երանգի շապիկ, ջինսե տաբատ, մարզակոշիկներ։ Անահիտը նվազագույն շպարով էր, նրա վարսերն արձակված էին։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Ընտանեկան կադրերին կից դերասնաուհին գրել էր․ «Բնությունն ու մենք ... պահպանենք բնությունը ... մենք նրա մի մասնիկն ենք»։



© NEWS.am STYLE