«Եթե կարողանաս ստիպել կնոջը ժպտալ, կտեսնես Աստծո ստեղծած աշխարհի ամենագեղեցիկ բանը». Կիանու Ռիվզն այսօր դարձավ 56 տարեկան

20:30   2 սեպտեմբերի, 2020

Հոլիվուդյան հայտնի դերասան Կիանու Ռիվզը, որին շատերը ճանաչում են «Մատրիցա», «Արագություն», «Սատանայի իրավաբանը», «Կոնստանտին», «Քաղցր նոյեմբեր» եւ մի շարք այլ ֆիլմերից, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշում է ծննդյան 46-ամյակը:

Դերասանը ծնվել է Լիբանանում: Մոր կողմից Կիանուն ունի անգլիական, իսկ հոր կողմից՝ անգլիական, պորտուգալական եւ նույնիսկ չինական արմատներ:

Մինչ դերասան դառնալը Կիանուն իրեն փորձել է տարբեր ոլորտներում, եղել է մենեջեր, նաեւ՝ զբաղվել երաժշտությամբ: 1991 թ-ին Ռիվզը դարձել է Dogstar կոչվող բենդի բաս կիթառահարը: Այսօր խումբը գոյություն չունի, սակայն երաժշտության հանդեպ սերը դերասանի մեջ չի մարել:

Happy Keanu! | Keanu reeves, Keanu reaves, Keanu reeves news

1999 թ-ից  Կիանուի կյանքում սկսվեց ողբերգությունների շղթան: Նրա ընկերուհին՝ Ջենիֆեր Սայմը, վաղաժամ ծննդաբերերություն ունեցավ. երեխան մահացած ծնվեց։ 18 ամիս անց Ջենիֆերը մահացավ... Նրա մահվան պատճառ դարձավ ողբերգական ավտովթարը:

Երբ նրա քրոջ՝ Քիմի մոտ հայտնաբերեցին արյան լեյկոզ, դերասանը ինքն էր քաջալերում Քիմին, իսկ նրա բուժման համար ծախսել է ավելի քան 5 միլիոն դոլար: Այնուհետեւ Կիանուն բացել է ֆոնդ, որով այժմ աջակցում է քաղցկեղով հիվանդներին:

Երկրպագուները Կիանուին հաճախ  «բռնացնում են» ամենապարզ իրավիճակներում, որոնցում, սովորաբար, չես տեսնի հոլիվուդյան աստղերին, օրինակ՝ մետրոյից օգտվելիս, փողոցում բուրգեր ուտելիս եւ այլն: Նրանց դերասանը դուր է գալիս հենց իր պարզությամբ ու անմիջականությամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կյանքի մասին Ռիվզի պատկերացումները՝ ելնելով նրա՝ տարբեր տարիների մեջբերումներից:

блог дорис ершовой | Keanu reaves, Keanu charles reeves, Keanu reeves

«Ուշադիր լինելու ամենապարզ գործողությունը կարող է երկար ճանապարհ բացել քո դիմաց»:

«Ես Միքի Մաուսն եմ, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ինչ կա «կոստյումիս» ներսում»:

«Երբ զգում եմ, որ ազատ չեմ ու չեմ կարող անել սրտիս ուզածը, ես, պարզապես, գործում եմ, ես պայքարում եմ դրա դեմ»:

«Երբ քո սիրելի մարդիկ հեռանում են, այդ ժամանակ ես դու միայնակ զգում»:

Keanu you beautiful soul ♥ | Keanu reeves, Keanu charles reeves,  Celebrities male

«Ես ինձ սեքսուալ կամ հմայիչ չեմ համարում, բայց դա չի նշանակում, թե ես անհույս եմ»:

«Մինչեւ ականջները սիրահարված լինելը վտանգավոր բան է, բայց զվարճալի»:

«Մեկին համբուրելը խիստ անձնական ու մտերմիկ պահ է, ու մինչեւ այդ պահը կսկսվի, քո սիրտն արդեն սկսում է ուժեղ բախել»:

Here's your chance to go on a 'date' with Keanu Reeves | The Star

«Միշտ էլ հրաշալի է կանանց բացահայտելը՝ նրանց առեղծվածը, երջանկությունն ու խորությունը: Եթե կարողանաս ստիպել կնոջը ժպտալ, կտեսնես Աստծո ստեղծած աշխարհի ամենագեղեցիկ բանը»:

«Երբ դու դերասան ես, ինքնաքննադատությունը հեշտ բան է դառնում: Քեզ, նախ, սկսում են քննադատել կինոքննադատները, ու անկախ նրանից դու համաձայն ես, թե ոչ, մարդիկ սկսում եմ դատել քեզ»:

«Ինչպե՞ս եմ ես դիմակայում ծերությանը՝ շատ պարզ՝ հրաշքով ու սարսափով»:

Լուսանկարները՝ Charles Sykes/Invision/AP, Pinterest, Handout



© NEWS.am STYLE