«Արեւաշող հմայիչ գեղեցկուհի»․ Սոֆի Դեւոյանի նոր լուսանկարը

22:44   3 սեպտեմբերի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ ու հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում տեղադրված կադրերում Սոֆին հետաքրքիր նախշերով հագուստ է կրում։ Նա մեղմ շպարով է, ուղիղ հարդարված վարսերն արձակված են։ Սոֆիի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ վզնոցներ, թեւնոցներ։ Հրապարակմանը կից նա գրել է․  «Ձեզ Լավ օր»։ Հետեւորդները բազում հաճոյախոսություններ են հղել նրան․ «Արեւաշող հմայիչ գեղեցկուհի», «Սիրուն աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին սպիտակ տաբատ էր կրում, վանդակավոր տոպ ու սեւ պիջակ։ Սոֆին հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել բարձրակրունկներին։ Կերպարն ամբողջացրել էր բնական շպարը։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE