Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն ու նրա հայ կինը՝ Լորեն Հաշիանը, վարակվել են COVID-19-ով

10:01   3 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի դերասան եւ ռեսթլեր Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է նաեւ «ժայռ» մականվամբ, ընտանիքի հետ վարակվել է նոր տիպի COVID-19-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

«Կինս՝ Լորենը, իմ երկու դուստրերն ու ես COVID-19-ի թեստ հանձնեցինք։ Պատասխանը դրական էր», - հայտարարել է դերասանը՝ հստակեցնելով, որ բոլորն արդեն բուժվել են: Ջոնսոնը հավելել է, որ դա ամենաբարդ բաներից մեկն էր, որի միջով անցել է իր ընտանիքը:

«Ժայռ»-ը նաեւ կոչ է արել հետեւորդներին կարգապահ լինել, ամրապնդել իմունիտետը, կրել դիմակներ եւ պահպանել անվտանգության այլ միջոցներ, որպեսզի պաշտպանվեն կորոնավիրուսից:

Դուեյն Ջոնսոնն ու նրա ապագա կինը՝ հայազգի երգչուհի Լորեն Հաշիանը, սկսել են հանդիպել 2007 թվականին։ Զույգն ամուսնացել է 12 տարվա հարաբերություններից հետո։ 2015թ․-ի ձմռանը ծնվեց նրանց դուստրը՝ Ժասմինը, իսկ երեք տարի անց՝ Տիանան: Բացի այդ, դերասանն ունի դուստր առաջին ամուսնությունից:



© NEWS.am STYLE