Ռոբի Ուիլյամսը խոստովանել է նեւրոտիկ լինելու մասին եւ մեկնել Շվեյցարիա

11:03   3 սեպտեմբերի, 2020

Բրիտանացի փոփ երգիչ Ռոբի Ուիլյամսը ВВС Radio-ի եթերում խոստովանել է, որ ինքը «մի քիչ նյարդային» է, այդ պատճառով կնոջ եւ երեխաների հետ մեկնել է Շվեյցարիա՝ պաշտպանվելու կորոնավիրուսի պանդեմիայից: Այս մասին գրում է Daily Mail-ը։

Հարցազրույցի ընթացքում կատարողին հարցրել են, թե ապրում է արդյոք նա Լոս Անջելեսի կամ Մալիբուի իր տանը։ Ուիլյամսը պատասխանել է, որ ապրում է Շվեյցարիայի լեռներում։ «Ես մի քիչ նեւրոտիկ եմ, եւ ես մտածեցի, թե ուր կարող եմ տեղափոխվել, որ այն (կորոնավիրուս-ը) ինձ չդիպչի։ Եվ ես որոշեցի, որ լավ կլիներ վեց ամիս ապրել Մոնբլանում», - բացատրել է երգիչը։

Картинки по запросу robbie williams getty images

Ուիլյամսը նաեւ խոստովանել է, որ սիրում է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, սակայն անհամբեր է սպասում է, թե երբ կրկին կկարողանա վերադառնալ աշխատանքի եւ նորից սկսել ելույթ ունենալ բեմում:

Ռոբի Ուիլյամսը ամուսնացած է դերասանուհի Աիդա Ֆիլդի հետ: Զույգը չորս երեխա ունի։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE