«Չի կարող ատելությունը, վիրավորանքը, նախանձը, բանբասանքը լուսավոր ու դրական հարց լուծել»․ Սարգիս Գրիգորյանի նոր գրառումը

15:34   3 սեպտեմբերի, 2020

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ։

Միկրոբլոգում հրապարակված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․

«Երբ ուզում ես սատանայի ջրաղացին ջուր լցնել չարություն արա` նախանձիր, վրարավորիր, բամբասիր, կոտրիր, մատնիր և այլն։ Քեզ թվում է թե դա անում ես հանուն ինչ որ վեհ գաղափարների համար, որ դա է միակ ճանապարհը, բայց ՈՉ... Սխալվում ես դա տաքացնում ու հզորացնում է միայն չարին ու նրա իշխանությունը։ Չի կարող ատելությունը, վիրավորանքը, նախանձը, բանբասանքը լուսավոր ու դրական հարց լուծել։ Չի կարող ԵՐԲԵՔ։

Ես կողմնակից եմ սիրուն, քաղաքակիրթ շփմանը, մարդասիրությանը, ներողամտությանը։ Դու' ես որոշում եղբայր ոնց ապրես և ում շահերը պաշտպանես։

Սեր ու երջանկություն ինձ ու Ձեզ, եթե իհարկե ուզում եք»։



© NEWS.am STYLE