«Շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ ուզում եմ ամբողջ կյանքում արթնանալ եւ տեսնել այդ աչքերը». Լիլիթ Հարոյանը` ամուսնության եւ սիրելիի մասին (ֆոտո)

11:15   3 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանը վերջերս լքել է ցանկալի հարսնացուների ցուցակը` ամուսնանալով ընտրյալի` Ալեքի հետ, որը Բելառուսից է: Լիլիթն ու Ալեքը մոտ 9 ամիս է, ինչ միմյանց ճանաչում են, սակայն հաղորդավարուհին միայն ամուսնությունից հետո է հանրայնացրել կյանքի նոր կարգավիճակը` այդ մասին նշելով Facebook-ում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլիթը խոսել է ամուսնու եւ կյանքում կայացրած ամենակարեւոր որոշումներից մեկի մասին:

Հաղորդավարուհու խոսքով` սկզբնական փուլում հարաբերությունների գաղտնիությունը իր եւ Ալեքի որոշումն է եղել:

«9 ամիս է, ինչ միասին ենք, շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ ուզում եմ ամբողջ կյանքում արթնանալ եւ տեսնել այդ աչքերը, մանավանդ, երբ շփումը շատ ինտենսիվ էր»,-պատմում է Լիլիթը:

Խոսելով ամուսնու մասին` նա նշում է.

«Ալեքը մասնագիտությամբ ծրագրավորող է, IT ընկերության տնօրեն է, սիրում եւ տիրապետում է բազմաթիվ լեզուների: Շատ թեթեւ, ստաբիլ, ուժեղ, էմոցիոնալ ինտելեկտով տղամարդ, որի վրա կարելի է հենվել ոչ միայն որպես ամուսնու, այլեւ որպես լավ ընկերոջ: Նա ինձ պես առողջ ապրելակերպի մեջ է, սիրում է սպորտ, առողջ սնունդ...»:

Լիլիթն ու Ալեքը հարսանյաց խնջույք դեռեւս չեն ունեցել, բայց ծրագրում են: Հաղորդավարուհին ասում է.

«Հարսանիքս կլինի 2021-ին` Բալիում, մենք զագսավորվեցինք օգոստոսի 1-ին` Բելառուսում, քանի որ միակ երկիրը, որի սահմանները բաց էր, Բելառուսն էր, եւ քանի որ նա արդեն իմ ամուսինն է, կարողացավ գալ Հայաստան»:

Ինչպես ինքը` Լիլիթն է նշում` նոր կարգավիճակում իրեն հանգիստ ու կոմֆորտ է զգում.

«Շատ երջանիկ ու սիրված եմ: Բոլորը գիտեն, որ ես շատ ինքնաբավ եմ, Ալեքն էլ է այդպիսին, մենք միասին ենք, որ դարձնենք միմյանց ավելի երջանիկ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Հարոյանը



© NEWS.am STYLE