Մադոննա Հարությունյանը՝ ոճային կերպարում

11:34   4 սեպտեմբերի, 2020

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում ոճաբանը կրում է մարմնագույն երանգի հագուստ․ կիսաշրջազգեստ, պիջակ, բարձրակրունկներ։ Նա ետ է հավաքել է վարսերը, վառ շպարով է։ Հրապարակմանը կից ոճաբանը գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում ոճաբանը կրում էր կանաչ երանգի, խորը դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով զգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա գեղեցիկ կազմվածքը։ Մադոննան հավաքել էր վարսերը, նուրբ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները․ վզնոցներ, մատանիներ, եւնոցներ։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Այսօր հիանալի օր է»։

 

 

 

Գլխավոր լուսանկարը՝ soghoyan_photography



© NEWS.am STYLE