Քիմ Քարդաշյանը ներկայացել է Thierry Mugler-ի վինտաժային համարձակ հագուստով (ֆոտո)

16:01   3 սեպտեմբերի, 2020

Ռեալիթի-շոուի աստղ, բիզնեսվուման Քիմ Քարդաշյանն Instagram-ում կիսվել է անկեղծ լուսանկարներով եւ ուրախացրել երկրպագուներին:

Գեղեցկուհին կերպարանք է ընդունել շոուրումում՝ փորձելով Thierry Mugler լյուքսային բրենդի վինտաժային զգեստները։ Հեռուստաաստղը ներկայացել է առանց դիմահարդարման  եւ սեւ գույնի տարբեր կտրվածքներով տոպով ու վարտիքով։ Մեկ այլ լուսանկար․ մոխրագույն, խորը դեկոլտեով, փայլուն մարմինն ընդգծող զգեստ։ Քարդաշյանը մերկ մարմնին նաեւ փորձել է կիսաթափանցիկ կոմբինեզոն՝ ոսկեգույն պրինտով եւ անանուխի երանգի վերնազգեստով։

«Պարզապես շնորհակալական գրառումը @manfredthierrymugler-ին» Ինձ համար պատիվ է փորձել այնքան շատ տարբեր հագուստներ եւ կիսվել կախարդական մոդելների լուսանկարներով։ Սիրում եմ քեզ, Մանֆրեդ», - գրել է Քիմ Քարդաշյանը, որը հավաքել է գրեթե 2,3 մլն լայք։



© NEWS.am STYLE