Թուրքիան Netflix-ին զայրացել է ոչ միայն Հայոց ցեղասպանության հետ կապված բովանդակության, այլեւ առանց գլխաշորի պարերի պատճառով

10:01   4 սեպտեմբերի, 2020

Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) որոշում է ընդունել Netflix ամերիկյան ընկերությունից, որը զբաղվում է հոսքային մուլտիմեդիայի հիման վրա ֆիլմերի եւ հեռուստասերիալների մատակարարմամբ, պահանջել չեղյալ հայտարարել երկրի տարածքում ֆրանսիական «Милашки» (Cuties) ֆիլմի ցուցադրությունը, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

Անցած շաբաթ Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարարությունը կոչ էր արել RTÜK-ին միջոցներ ձեռնարկել ֆիլմի նկատմամբ, որում պատմվում է մահմեդական աղջկա պատմությունը, որը պարային մրցույթին մասնակցելու համար հանել է գլխաշորը: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում էր, որ ֆիլմը «կարող է հանգեցնել երեխաների հետ դաժան վերաբերմունքի եւ բացասաբար ազդել նրանց հոգեսոցիալական զարգացման վրա»: Ֆիլմը նաեւ քննադատության է ենթարկվել «սեռական բովանդակության համար»:

Ավելի վաղ Hollywood Reporter հանդեսը հայտնել էր, որ Netflix-ը չեղարկել է թուրքական «Եթե միայն» (If Only) սերիալի արտադրությունն այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները մերժել են ընկերությանը նկարահանելու լիցենզիա տրամադրել  նույնասեռականության հետ կապված կոնտենտի առկայության պատճառով:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Netflix-ն արգելափակվել է թուրքական խորհրդարանի տարածքում՝ համասեռամոլության եւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ կապված բովանդակության պատճառով:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE