Ռոբերտ Դաունի կրտսերը հայտարարել է Marvel-ից հեռանալու մասին

12:06   4 սեպտեմբերի, 2020

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը հայտարարել է իր հեռանալու մասին։  SmartLess փոդքասթում նա հաստատել է, որ այլեւս չի հայտնվի ստուդիայի ժապավեններում: Դերասանի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։

25,087 Robert Downey Jr. Photos and Premium High Res Pictures - Getty Images

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ փուլում են նրա նախագծերը կինովարձույթում, Դաունի կրտսերը հայտարարել է, որ դրանք բոլորն արդեն ավարտվել են: Այսպիսով, նա հերքել է նաեւ այն լուրերը, որոնք ասում էին «Սեւ այրի» ֆիլմում Երկաթե մարդու դերին իր հնարավոր վերադարձի մասին:

Այն մասին, որ Marvel-ի ժապավեններում նա, ամենայն հավանականությամբ, այլեւս չի նկարահանվի, դերասանը խոսել էր դեռեւս հունվարին:

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE